Սուրենյանը «հովացում» է խոստանում – 10.08.2026, Sputnik Արմենիա

Բաժանորդագրվել

Սուրենյանի խոսքով՝ առաջիկա 5 օրերին Հայաստանի ամենաշոգ գոտիներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը չի գերազանցի 33–35 աստիճանը։

Օգոստոսի 10–15-ը Հայաստանը կգտնվի Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքների ազդեցության գոտում։ Այս մասին հայտնել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ օգոստոսի 10–11-ին, օգոստոսի 9-ի համեմատ, հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով։

«Երեկոյան ժամերին և գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, և, ցավոք, հնարավոր է նաև կարկուտ»,- ասել է Սուրենյանը։

Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20–25 մ/վ արագությամբ։

Leave a comment