Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունն անցկացնում է «Ուսանողական ազգային կիբեռվարժանք 2026» մրցույթը, որի նպատակն է զարգացնել սովորողների գործնական հմտություններն ու գիտելիքները կիբեռանվտանգության ոլորտում և նպաստել երկրում կիբեռանվտանգության ուսանողական համայնքի ձևավորմանը:
Միջոցառումը բաղկացած է որակավորման և եզրափակիչ փուլերից. այն բաց է ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մասնակիցների համար։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ավագ դպրոցների աշակերտները, ինչպես նաև քոլեջների և բուհերի ուսանողները։ Կիբեռանվտանգության ոլորտում նախնական փորձի առկայությունը մասնակցության համար պարտադիր պայման չէ։ Մրցույթին մասնակցելու համար անգլերենի իմացությունը պարտադիր է:
Մրցույթի մասնակցության հայտերը պետք է ներկայացնել հետևյալ հղումով՝ https://forms.office.com/e/E684S6z1YS. դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է:
Առցանց որակավորման փուլը կանցկացվի օգոստոսի երրորդ շաբաթվա ընթացքում. դրան կհաջորդի ինտենսիվ վերապատրաստումների փուլը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում։
Միջոցառումն ամփոփվելու է «Capture the Flag» եզրափակիչ մրցույթով, որը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։
Ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: