Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Տարոն ջուր» ՍՊ ընկերությանը պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, ապրանքանիշը՝ «Մեն») արտադրական գործունեությունը: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: 


 


 


Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝


 


– արտադրամասի պատերի որոշակի հատվածներում առկա է եղել բորբոս,


– առաստաղի որոշակի հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, եղել է մասնիկների թափվելու վտանգ,


– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:


 


Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Դիտումների քանակ5

Leave a comment