«Ուսանողական ազգային կիբեռվարժանք 2026» մրցույթին մասնակցելու հրավեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունն անցկացնում է «Ուսանողական ազգային կիբեռվարժանք 2026» մրցույթը, որի նպատակն է զարգացնել սովորողների գործնական հմտություններն ու գիտելիքները կիբեռանվտանգության ոլորտում և նպաստել  երկրում կիբեռանվտանգության  ուսանողական  համայնքի  ձևավորմանը:

Միջոցառումը բաղկացած է որակավորման և եզրափակիչ փուլերից. այն բաց է ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մասնակիցների համար։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ավագ դպրոցների աշակերտները, ինչպես նաև  քոլեջների և բուհերի ուսանողները։ Կիբեռանվտանգության ոլորտում նախնական փորձի առկայությունը մասնակցության համար պարտադիր պայման չէ։ Մրցույթին մասնակցելու համար անգլերենի իմացությունը պարտադիր է: 

Մրցույթի մասնակցության հայտերը պետք է ներկայացնել հետևյալ հղումով՝ https://forms.office.com/e/E684S6z1YS. դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է:

Առցանց որակավորման փուլը կանցկացվի օգոստոսի երրորդ շաբաթվա ընթացքում. դրան կհաջորդի ինտենսիվ վերապատրաստումների փուլը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում։ 

Միջոցառումն ամփոփվելու է «Capture the Flag» եզրափակիչ մրցույթով, որը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։

 Ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Leave a comment