Հայաստանում բենզինը հուլիսին թանկացել է 7,4%–ով, դիզվառելիքը՝ 14,3%–ով

Բենզինի և դիզվառելիքի գներն ընթացիկ տարվա հուլիսին, հունիսի համեմատ, աճել են 1%-ով


ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Բենզինը Հայաստանում 2026 թվականի հուլիսին, 2025 թվականի հուլիսի համեմատ, թանկացել է 7,4%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 14,3%-ով: Այս մասին վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները:


Ընդ որում, բենզինի և դիզվառելիքի գներն ընթացիկ տարվա հուլիսին, հունիսի համեմատ, աճել են 1%-ով:


Միևնույն ժամանակ, այս տարվա հուլիսին տարեկան կտրվածքով հեղուկ ածխաջրածինները (բութան, պրոպան և այլն) թանկացել են 44,6%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 2,6%-ով:

Leave a comment