Բաքվում հիջաբ կրելու արգելքի դեմ ցույցերի արդյունքում տասնյակ մարդիկ են ձերբակալվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում բողոքի ակցիաները են սկսվել՝ ընդդեմ դպրոցներում հիջաբ կրելու արգելքին։

Հոկտեմբերին Ադրբեջանի կառավարությունն արգելեց ուսումնական հաստատություններում կրոնական հագուստ կրել․ կանոններին ենթարկվող աշակերտներին սկսեցին թույլ չտալ մասնակցել դասերին։

Այս սահմանափակումները ներդրվել էին կառավարական փոփոխությունների շրջանակում, որոնք նպատակաուղղված էին «պետական ​​կրթական համակարգի աշխարհիկ բնույթի պահպանմանը»։

Ցույցի ընթացքում Բաքվում 37 մարդ է ձերբակալվել, հայտնել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Իրավապահ մարմինները քաղաքացիներին կոչ են արել պահպանել հասարակական կարգը։

Այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի իշխանությունները վերանայել են պետական ​​դպրոցների աշակերտների արտաքին տեսքին վերաբերող կանոնակարգերը։ Նոր կանոնների համաձայն՝ աշակերտներին արգելվում է կրել այնպիսի հագուստ, որը խախտում է համազգեստի ստանդարտը կամ չի համապատասխանում կրթական համակարգի աշխարհիկ բնույթին։

Leave a comment