ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Patriot համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռներ մատակարարելուց։
Թրամփը չի մատակարարի 100 Patriot հրթիռ, հաղորդել է բրիտանական «Financial Times»-ը՝ հղում անելով աղբյուրների։
Սպիտակ տան ղեկավարը որպես պատճառ նշել է խափանող հրթիռների պակասը, որը պայմանավորված է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական արշավով։ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Թրամփն ընդգծել է, որ հրթիռները անհրաժեշտ են Մերձավոր Արևելքում օբյեկտներն ու դաշնակիցներին պաշտպանելու համար։