«Ես ազնիվ եմ, ազնիվ ճանապարհ եմ անցել, թող Ռուբինյանը հստակ խոսի իր կրթության և հետազոտական աշխատանքի մասին»,- այսօր ԱԺ միջանցքներում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստանից» պատգամավոր Շիրազ Մանուկյանը:
Լրագրողի հարցին՝ դուք նախկին հանրապետակա՞ն եք, Մանուկյանը պատասխանեց. «Ես պատերազմում եմ կռվել: Խնդրում եմ ինձ հետ հարգանքով խոսել»:
Մանուկյանը, այդպես էլ չհստակեցնելով՝ նախկին հանրապետակա՞ն է, թե՞ ոչ, հավելեց.
«Ամեն ինչ արել եմ, որ այս իշխանությունը հեռանա: Ես ոչ մի գործադիր մարմնում չեմ եղել: Կարծում եմ՝ ձեր հարցերն այս պահի դրությամբ դեռևս շուտափույթ են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: