Շրջանառության մեջ է դրվում նամականիշ. Մխիթար Սեբաստացի, 350-ամյակ
Շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմային։
380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ նշանավոր հոգևորական, հասարակական, գիտական և մշակութային գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին (1676–1749 թթ․)՝ «Սուրբ Ղազար կղզու տեսարան» փորագրանկարի խորապատկերին։ Նամականիշի վրա նաև առկա են «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» և «350 ԱՄՅԱԿ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով։
Նամականիշի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, Հայաստանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակ Արիապատիվ Անտե Արքեպիսկոպոս Յոզիչը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդ Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։