Հուսով եմ՝ չեք ասի՝ եղբայր, Բաքվում ես ծնվել, ադրբեջանցի հանդիպե՞լ ես. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

02.08.2026 | 16:00

Ազգային ժողովի 9-րդ գումարման նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանըիր ելույթում անդրադարձել է ընդդիմության կողմից Ռուբեն Ռուբինյանին ուղղված մեղադրանքներին և խորհրդարանական նոր մշակույթի անհրաժեշտությանը:

Գաբրիելյանը աբսուրդային է որակել ընդդիմության այն հարցադրումները, թե ինչու է Ռուբեն Ռուբինյանը եղել կամ սովորել Թուրքիայում: Պատգամավորը, օգտագործելով իր անձնական օրինակը, հեգնանքով նշել է. «Հույսով եմ՝ իմ ժամանակ չեք գա և ինձ չեք ասելու՝ եղբա՛յր, Բաքվում ես ծնվել, իսկ ինչո՞ւ ես ադրբեջանցի հանդիպել»:

Նա հիշեցրել է, որ դահլիճում ներկաների զգալի մասը տարբեր առիթներով եղել է Թուրքիայում, և այդ փաստը քաղաքական շահարկումների առարկա դարձնելը անիմաստ է: Պատգամավորը երկրորդել է Ռուբինյանի՝ բարեկրթության և «զրոյական կետի» առաջարկը՝ քննադատելով խորհրդարանում տիրող երկերեսանիությունը: Ըստ նրա՝ քաղաքացիները վաղուց նկատել են, որ երբ տեսախցիկները միացված են, պատգամավորները միմյանց վիրավորում են, սակայն դրանց անջատվելուն պես սկսվում է «բաջան-բաջան» մտերմիկ շփումը։ Գաբրիելյանը կոչ է արել լինել ազնիվ և պահպանել բարեկրթության նորմերը թե՛ հանրության առջև, թե՛ առանց տեսախցիկների:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment