Թեհրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարվածներին պատասխանելու ծրագիր է պատրաստել

Անվտանգության ոլորտի բարձրաստիճան աղբյուրը Tasnim գործակալությանը մեկնաբանել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակումների մասին լուրերը՝ նշելով, որ Թեհրանը պատասխան գործողությունների լայնամասշտաբ ծրագիր է պատրաստել զինված գործողությունների դեպքում։

Ավելի վաղ CBS հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը լայնամասշտաբ հարվածներ են նախապատրաստում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, դրանք հնարավոր են արդեն հանգստյան օրերին։

«Ամերիկյան ԶԼՄ-ների հայտարարությունները իրանական ենթակառուցվածքների վրա հնարավոր հարձակումների մասին մենք դիտարկում ենք որպես ցնդաբանություն։ Մենք պատրաստել ենք պատասխանի լայնամասշտաբ ծրագիր, որը ներառում է սիոնիստական ռեժիմի կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտները և տարածաշրջանում ԱՄՆ-ի էներգետիկ ենթակառուցվածքը»,-գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Sputnik Արմենիա

Leave a comment