Աշխարհն անշրջելիորեն շարժվում է դեպի բազմաբևեռություն, իսկ գերտերությունների ուժն ունի իր հստակ սահմանները։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Գուտերեշն ընդգծել է, որ միայն ռազմական կամ տնտեսական հզորությունը չի կարող երաշխավորել կայուն խաղաղություն․ «Մենք ակնհայտորեն շարժվում ենք դեպի բազմաբևեռ աշխարհ, և այս շարժումն անշրջելի է։ Գերտերությունների ուժը սահմաններ ունի․ վերջին տարիների իրադարձությունները սա ակնհայտ դարձրին»,- հայտարարել է նա։ Իր ելույթում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հատուկ անդրադարձել է միջազգային ինստիտուտների բարեփոխման անհրաժեշտությանը՝ նշելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված համաշխարհային կառավարման համակարգն այլևս չի արտացոլում ուժերի ժամանակակից հավասարակշռությունը։ Գուտերեշի գնահատմամբ՝ առկա համաշխարհային կառույցներն ու համակարգերը շարունակում են արտացոլել անցյալ դարաշրջանի իրականությունն ու շահերը, ինչն այսօր դարձել է լուրջ մարտահրավեր՝ ժամանակակից խնդիրներին արդյունավետ արձագանքելու տեսանկյունից։

Աշխարհն անշրջելիորեն շարժվում է դեպի բազմաբևեռություն, իսկ գերտերությունների ուժն ունի իր հստակ սահմանները։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Գուտերեշն ընդգծել է, որ միայն ռազմական կամ տնտեսական հզորությունը չի կարող երաշխավորել կայուն խաղաղություն․

«Մենք ակնհայտորեն շարժվում ենք դեպի բազմաբևեռ աշխարհ, և այս շարժումն անշրջելի է։ Գերտերությունների ուժը սահմաններ ունի․ վերջին տարիների իրադարձությունները սա ակնհայտ դարձրին»,- հայտարարել է նա։

Իր ելույթում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հատուկ անդրադարձել է միջազգային ինստիտուտների բարեփոխման անհրաժեշտությանը՝ նշելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված համաշխարհային կառավարման համակարգն այլևս չի արտացոլում ուժերի ժամանակակից հավասարակշռությունը։

Գուտերեշի գնահատմամբ՝ առկա համաշխարհային կառույցներն ու համակարգերը շարունակում են արտացոլել անցյալ դարաշրջանի իրականությունն ու շահերը, ինչն այսօր դարձել է լուրջ մարտահրավեր՝ ժամանակակից խնդիրներին արդյունավետ արձագանքելու տեսանկյունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment