ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ու երեք պատգամավոր հոկտեմբերին կգործուղվեն Տանզանիա՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովի աշխատանքներին։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել:
Ալեքսանյանից բացի, պատվիրակության կազմում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը:
Նրանք Արուշայում կլինեն հոկտեմբերի 3-10-ը: