ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ Գրենլանդիան «ԱՄՆ վերահսկողության տակ» կլինի իր պետության ղեկավարի երկրորդ ժամկետի ավարտին։
Հաղորդավար Սթիվ Գրուբերը հիշեցրել է կղզու ճակատագրի վերաբերյալ իր «կանխատեսումը», որ մինչև Թրամփի պաշտոնավարման ավարտը Գրենլանդիան կլինի «մեր գործառնական վերահսկողության տակ»։
«Այո, դուք ճիշտ կլինեք, եթե խաղադրույք կատարեք դրա վրա։ Գրենլանդիան շատ կարևոր է՝ մեր տեսանկյունից, այլ ոչ թե նրանց [Դանիայի] տեսանկյունից», – ասել է Թրամփն «Իրական Ամերիկայի ձայն»-ին (Real America’s Voice) տված հարցազրույցում ։
Երբ հաղորդավարը առաջարկել է խաղադրույք կատարել նման սցենարի վրա, նախագահը պատասխանել է. «Լավ»։
Հուլիսի սկզբին, Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար, որ ԱՄՆ-ն վերահսկողություն ստանձներ Գրենլանդիայի նկատմամբ։ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ թագավորությունը պատրաստ է պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի «յուրաքանչյուր դյույմը», այդ թվում՝ Գրենլանդիան։
Գրենլանդիան դանիական գաղութ է եղել մինչև 1979 թվականին սահմանափակ ինքնակառավարում ստանալը։ 2009 թվականին այն ձեռք է բերել ինքնավարություն, բայց մնացել է թագավորության մաս։
Թրամփն առաջին անգամ Գրենլանդիան գնելու առաջարկ արել է իր առաջին ժամկետի ընթացքում։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո նա բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է անցնի ԱՄՆ վերահսկողության տակ։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները մերժում են այս գաղափարը։