https://arm.sputniknews.ru/20260731/naton-dzgtum-e-hajastanin-pvokel-hapki-dashnakicneric-rd-mshtakan-nerkajacucich-105273162.html
ՆԱՏՕ–ն ձգտում է Հայաստանին պոկել ՀԱՊԿ–ի դաշնակիցներից․ ՌԴ մշտական ներկայացուցիչ
ՆԱՏՕ–ն ձգտում է Հայաստանին պոկել ՀԱՊԿ–ի դաշնակիցներից․ ՌԴ մշտական ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
Վիկտոր Վասիլևը մեկնաբանել է Հայաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ զորավարժությունները։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T17:31+0400
2026-07-31T17:31+0400
2026-07-31T17:33+0400
հայաստան
նատօ
վիկտոր վասիլև
ռուսաստան
զորավարժություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103791275_0:0:1279:719_1920x0_80_0_0_63dabb2ff560d3af3a114a9a17de5810.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին պոկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցներից։ Այդ մասին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս ղեկավարության նման մոտեցումը, անկասկած, չի համապատասխանում երկրի անվտանգության և ինքնիշխանության ապահովման երկարաժամկետ շահերին։«Նրանք, ովքեր ուսումնասիրում են տարածաշրջանի պատմությունը, այդ թվում՝ բազմադարյա հեռանկարով, հավանաբար կգտնեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ հայ ժողովրդի ճակատագիրը ձևավորվել է չափազանց բարդ, երբեմն էլ արյունալի պայմաններում։ Իսկ այն հարցի պատասխանը, թե պատմության երկար տարիների ընթացքում ով է եղել նրա անվտանգության և բարգավաճման գլխավոր երաշխավորը, միանշանակ է և ակնհայտ»,– հավելել է ռուս դիվանագետը։Հիշեցնենք, որ հունիսին Հայաստանը և ԱՄՆ-ն անցկացրին խաղաղապահ ուժերի ամենամյա «Արծիվ գործընկեր-2026» (Eagle Partner 2026) զորավարժությունները։ Դրանց առաջին անգամ մասնակցեցին նաև Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերը։Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է այս զորավարժությունների անցկացումը` նշելով, որ ՆԱՏՕ-ի նպատակն է շարունակել Հայաստանին իր ավանդական դաշնակից Ռուսաստանից հեռացնելու քաղաքականությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103791275_141:0:1101:720_1920x0_80_0_0_0e8ba83e2d29791b508355e77be7a818.jpg.webp
հայաստան, նատօ, վիկտոր վասիլև, ռուսաստան, զորավարժություններ
հայաստան, նատօ, վիկտոր վասիլև, ռուսաստան, զորավարժություններ
Վիկտոր Վասիլևը մեկնաբանել է Հայաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ զորավարժությունները։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին պոկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցներից։ Այդ մասին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
«Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման միջոցով»,– ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Վասիլևը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս ղեկավարության նման մոտեցումը, անկասկած, չի համապատասխանում երկրի անվտանգության և ինքնիշխանության ապահովման երկարաժամկետ շահերին։
«Նրանք, ովքեր ուսումնասիրում են տարածաշրջանի պատմությունը, այդ թվում՝ բազմադարյա հեռանկարով, հավանաբար կգտնեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ հայ ժողովրդի ճակատագիրը ձևավորվել է չափազանց բարդ, երբեմն էլ արյունալի պայմաններում։ Իսկ այն հարցի պատասխանը, թե պատմության երկար տարիների ընթացքում ով է եղել նրա անվտանգության և բարգավաճման գլխավոր երաշխավորը, միանշանակ է և ակնհայտ»,– հավելել է ռուս դիվանագետը։