Սկանդալային զեկույց. կառավարությունը հրապարակել է հակաեկեղեցական արշավի իր քայլերը

https://arm.sputniknews.ru/20260924/skandalajin-zekujc-karavarutjuny-hraparakel-e-hakaekeghecakan-arshavi-ir-qajlery-107236941.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/03/70736074_19:0:1439:1065_1920x0_80_0_0_b3ef80970c3f5689eb7082ee688c1580.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն

հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն

Բաժանորդագրվել

Զեկույցում նկարագրված է, թե ինչ մանդատ պետք է ունենա կաթողիկոսի տեղապահը, և նշվում է, թե նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններում թեկնածու։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Հրապարակվել է հակաեկեղեցական արշավի, այսպես կոչված, զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը, խմբ․)։ Զեկույցը կազմված է 74 էջից, վերնագրվել է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույց։

Ինչպես նախաբանից առաջ է նշված՝ «զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից եւ պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ»։

Զեկույցի սկզբում «նկարագրվում են» եկեղեցում ստեղծված «ճգնաժամի» դրսևորումները։ Ամենայն հայոց կաթողիկոսին (որին զեկույցում եկեղեցու պետ են անվանում, որոշ տեղերում՝ չկաթողիկոս, խմբ․) և այլ բարձրաստիճան հոգևորականների մեղադրում են ոչ միայն կուսակրոնության ուխտը խախտելու, քաղաքական գործունեություն ծավալելու, եկեղեցակապատկան գույքը ոչ նպատակային օգտագործելու, ֆինանսական ոչ թափանցիկ գործունեության և այլնի մեջ։

«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ինստիտուտները՝ թեմական կառույցները, եկեղեցական տարածքները, ծխական ցանցը, մեդիառեսուրսներն ու կաթողիկոսի աթոռի հեղինակությունը, ՀԱՍԵ փաստացի պետի և նրա ընտանիքի անդամների ջանքերով փոխակերպվել են Հայաստանի Հանրապետությունում արտաքին ազդեցության ներազդման գործիքների»,- նշվում է զեկույցում։

Ըստ փաստաթղթի՝ վեհափառը մի քանի անգամ տապալել է եկեղեցու «միասնական Սահմանադրության ընդունումը, ինչի հետևանքով եկեղեցին գործել է անձիշխանության պայմաններում՝ առանց իրավազոր կանոնական հիմքերի»։

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հավաքագրել է տարբեր ժամանակներում սոցիալական ցանցերում, հայտնի և անհայտ կայքերում հայտնված տարբեր հրապարակումներ, որոնք կազմում են շուրջ 60 էջ:

Վերջին հատվածում, այսպես ասած, ճանապարհային քարտեզն է նկարագրված․ ըստ որի՝ ձևավորվում է, այսպես կոչված, Բարենորոգման համակարգող խումբ՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, խորհրդակցություններ են կազմակերպվում թեմերում, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքություններն են տեղեկացվում և նրանց ևս խորհրդակցական ձևաչափ է կազմակերպվում։

Ճանապարհային քարտեզի քայլերից մեկն էլ կաթողիկոսական տեղապահի ընտրությունն է, որը պետք է արվի Եպիսկոպոսաց ժողովի կողմից։ Ըստ փաստաթղթի՝ տեղապահի մանդատը պետք է ներառի Ազգային-Եկեղեցական ժողովի գումարման ամբողջական նախապատրաստումը՝ ներառյալ թեմերում պատգամավորների կանոնական ընտրության ապահովումը, եկեղեցու ֆինանսական և գույքային վիճակի լիարժեք գույքագրումն ու անկախ աուդիտը, կարգալույծ հռչակված հոգևորականների գործերի վերանայման ընթացակարգի գործարկումը և այլն։

Տեղապահի ժամկետը պետք է լինի հստակ սահմանված և հնարավորինս կարճ, և տեղապահը չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոսի թեկնածու իր իսկ նախապատրաստած ընտրություններում, և տեղապահի ժամանակահատվածում չեն կատարվում եպիսկոպոսական ձեռնադրություններ, թեմակալ առաջնորդների նշանակումներ և կարգալուծություններ։ Ճանապարհային քարտեզի վերջին քայլը լինելու է կաթողիկոսի ընտրությունը։

Հիշեցնենք` օգոստոսի 20-ի նիստում հավանության արժանացավ կառավարության գործունեության 2026-31թթ–ի ծրագիրը, որը տնտեսությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներից բացի, ներառում է նաև «Հոգևոր անվտանգություն» առանձին գլուխ, որտեղ որպես կենսական անհրաժեշտություն է ներկայացվում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «բարենորոգումը»։
Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս օգոստոսի 24–ին հայտարարել էր, որ իր հանձնարարականով Հայ առաքելական եկեղեցում առաջացած «խոր ճգնաժամի մասին» զեկույց է պատրաստվում։

Leave a comment