ՆԱՏՕ–ն ձգտում է Հայաստանին պոկել ՀԱՊԿ–ի դաշնակիցներից․ ՌԴ մշտական ներկայացուցիչ

https://arm.sputniknews.ru/20260731/naton-dzgtum-e-hajastanin-pvokel-hapki-dashnakicneric-rd-mshtakan-nerkajacucich-105273162.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103791275_141:0:1101:720_1920x0_80_0_0_0e8ba83e2d29791b508355e77be7a818.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նատօ, վիկտոր վասիլև, ռուսաստան, զորավարժություններ

հայաստան, նատօ, վիկտոր վասիլև, ռուսաստան, զորավարժություններ

Բաժանորդագրվել

Վիկտոր Վասիլևը մեկնաբանել է Հայաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ զորավարժությունները։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին պոկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցներից։ Այդ մասին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման միջոցով»,– ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Վասիլևը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս ղեկավարության նման մոտեցումը, անկասկած, չի համապատասխանում երկրի անվտանգության և ինքնիշխանության ապահովման երկարաժամկետ շահերին։

«Նրանք, ովքեր ուսումնասիրում են տարածաշրջանի պատմությունը, այդ թվում՝ բազմադարյա հեռանկարով, հավանաբար կգտնեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ հայ ժողովրդի ճակատագիրը ձևավորվել է չափազանց բարդ, երբեմն էլ արյունալի պայմաններում։ Իսկ այն հարցի պատասխանը, թե պատմության երկար տարիների ընթացքում ով է եղել նրա անվտանգության և բարգավաճման գլխավոր երաշխավորը, միանշանակ է և ակնհայտ»,– հավելել է ռուս դիվանագետը։

Հիշեցնենք, որ հունիսին Հայաստանը և ԱՄՆ-ն անցկացրին խաղաղապահ ուժերի ամենամյա «Արծիվ գործընկեր-2026» (Eagle Partner 2026) զորավարժությունները։ Դրանց առաջին անգամ մասնակցեցին նաև Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերը։
Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է այս զորավարժությունների անցկացումը` նշելով, որ ՆԱՏՕ-ի նպատակն է շարունակել Հայաստանին իր ավանդական դաշնակից Ռուսաստանից հեռացնելու քաղաքականությունը։

Leave a comment