Վարչապետի աշխատակազմում ձեռք բերած փորձառությունս այսուհետև որպես ԱԺ պատգամավոր կօգտագործեմ ի նպաստ ՀՀ ու հայ ժողովրդի․ Չախոյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր  ֆեյսբուքյան էջում գրել է՝

Սիրելի հայրենակիցներ, ավելի քան 5 տարի տևած աշխատանքից հետո ավարտում եմ աշխատանքս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում։

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պատասխանատու պաշտոնում բարձր վստահության ու ընձեռած հնարավորության համար։

Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում պետական կառավարման համակարգի գործընկերներիս կառուցողական աշխատանքի ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության համար։

Վարչապետի աշխատակազմում 5 և ավելի տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունս այսուհետև որպես Ազգային Ժողովի պատգամավոր կօգտագործեմ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի։

Կհանդիպենք նորընտիր Ազգային Ժողովում։

Leave a comment