ԱՄՆ-ն Իրանի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու ծրագրեր չունի․ AP

Իրանի հետ ուղիղ բանակցություններին վերադառնալը առայժմ քիչ հավանական է, հաղորդել է «Associated Press»-ը՝ հղում անելով անանուն բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի։

Չնայած միջնորդ երկրների կողմից ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսությունը վերսկսելու ակտիվ ջանքերին, ամերիկյան կողմը ներկայումս որևէ ջանք չի գործադրում դրան վերադառնալու համար։ «Տարածաշրջանում վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ուղիղ դիվանագիտության վերսկսումը հնարավոր չէ», – գրել է «Associated Press»-ը։

Leave a comment