Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ութ ոստիկան է վիրավորվել

BFMTV-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի կենտրոնական մասում գտնվող Սեն-Պիեռ-դե-Կորպ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ութ ոստիկան վիրավորվել է, հինգ մարդ ձերբակալվել։

Անկարգությունները սկսվել են սեպտեմբերի 19-ի երեկոյան, երբ ոստիկանությունը ժամանել է Ռաբատրի շրջան։ Իրավապահ մարմինների աշխատակիցները փորձել են մի քանի ստուգումներ անցկացնել։ Վարորդներից մեկի կողմից ոստիկանության հրամաններին չենթարկվելուց հետո պարեկային մեքենան բախվել է մոտոցիկլետին։

Վթարից հետո լարվածությունը սրվել է։ Մի քանի տասնյակ մարդիկ պիրոտեխնիկայով կրակոցներ են արձակել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա՝ հրկիզելով երկու ոստիկանական մեքենա և երկու տեղացի բնակիչների մեքենաներ։

«Ռաբատրի շրջանում, որտեղ բարիկադներ էին տեղադրվել և կրակներ էին վառվել, կարգուկանոն վերականգնելու համար տեղակայվել են ոստիկանության և ժանդարմերիայի զգալի ուժեր, որոնք ուժեղացվել են CRS 8 հատուկ նշանակության երկու ստորաբաժանումներով», – ասվում է տարածաշրջանային պրեֆեկտուրայի հայտարարության մեջ։

Leave a comment