Ուկրաինայի նախագահը «Տելեգրամ»-ի իր ալիքում տեղեկացրել է, որ ռուսական ուժերի թիրախում այս գիշեր հայտնվել են Կիևը և Կիևի, Դնեպրոպետրովսկի , Լվովի , Պոլտավայի, Խարկովի, Նիկոլաևի, Սումիի, Վիննիցայի, Չերկասի և Իվանո-Ֆրանկովսկի մարզերը: Ավերվել և վնասվել են տասնյակ սովորական բնակելի տներ, քաղաքացիական ձեռնարկություններ և ենթակառուցվածքների օբյեկտներ։
«Այդ հարձակման ընթացքում արձակվել է ավելի քան 70 հրթիռ, որոնց զգալի մասը բալիստիկ հրթիռներ են։ Բացի դրանից՝ արձակվել է ավելի քան 280 հարվածային անօդաչու թռչող սարք։ Ավելի քան 260 դրոն հաջողվել է ոչնչացնել։ Մեր մարտական ավիացիայի կողմից խոցվել են զգալի թվով թևավոր հրթիռներ, իսկ շարժական կրակային խմբերը կարողացել են հաջողությամբ հակազդել նաև թևավոր հրթիռներին»,- նշել է Վոլոդիմիր Զելենսկին:
Նա ընդգծել է հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռների անհրաժեշտությունը:
Դիտումների քանակ14