Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ

Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի եկեղեցին, որը կառուցվել է ռուսաստանաբնակ հայորդիներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ, ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։

Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական ծառայույունից: Արարողության կեմկնարկի ժամը 10:30:

27 մետր բարձրությամբ, կարմիր տուֆից կառուցված եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2013 թվականին։ Իր ճարտարապետական յուրօրինակ լուծումներով և վեհ տեսքով այն արդեն դարձել է Բյուրեղավանի խորհրդանիշներից մեկը՝ իր գեղեցկությամբ զարդարելով քաղաքի կենտրոնը։

Leave a comment