Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ իշխանությունները վիզաներ կտրամադրեն իրանական պատվիրակության անդամներին, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանին և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին, որպեսզի նրանք հաջորդ շաբաթ մասնակցեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին. այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
«Փեզեշքիանը և Արաղչին կլինեն այն պատվիրակության կազմում, որը կստանա ԱՄՆ մուտքի արտոնագրեր», – հայտնել է NBC News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը պարզաբանել է, որ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար վիզաներ կտրամադրվեն Իրանի «հիմնական պատվիրակության» անդամներին։
Այնուամենայնիվ, Գլխավոր ասամբլեային մասնակցող իրանական պատվիրակության կազմն ավելի փոքր կլինի, քան անցյալ տարի։