Բաքվում ըմբիշ Ջանես Նազարյանի պատվին հնչեց ՀՀ օրհներգը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նազարյանը դարձավ Մ-17 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն` եզրափակիչում 4։3 հաշվով հաղթելով ՌԴ-ն ներկայացնող Ասլան Ձուևին։
Նշենք, որ սա Հայաստանի 3-րդ մեդալն է, մինչ այդ բրոնզե մեդալներ էին նվաճել 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը և 51 կգ քաշային Գևորգ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաքում հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը: Հայաստանից Ադրբեջան է մեկնել 16 ըմբիշ։
Ջանես Նազարյանը աշխարհի չեմպիոնի կոչում էր նվաճել նաև 2025 թվականին։
Sputnik Արմենիա