Հորմուզի նեղուցի խնդիրն այլևս միայն ԱՄՆ-ի և Իրանի հարցը չէ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հիմնախնդիրը դադարել է լինել միայն ԱՄՆ-ի և Իրանի հարցը: 

«Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը ցույց է տալիս, որ այս հարցն այլևս բացառապես Իրանի և Ամերիկայի միջև առկա խնդիր չէ: Մենք դեմ ենք նավագնացության համար Հորմուզի նեղուցի փակմանը:

Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության պաշտպանությունը առաջնահերթ նշանակություն ունի, որովհետև Հորմուզի նեղուցում ցանկացած լարվածություն ուղղակիորեն ազդում է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև Եվրոպայի, Ասիայի, էներգետիկ շուկաների, տրանսպորտի և միլիոնավոր մարդկանց առօրյա կյանքի վրա: Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի՝ որպես երկխոսության և բանակցությունների միջոցով խնդիրների լուծման բանալի»,- նշել է նա։

 

Leave a comment