Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը (տեսանյութ)
Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել ընթացիկ ծրագրերին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների և միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ: