Ըմբիշ Ջանես Նազարյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Սպորտ
Պաշտոնական

Ըմբիշ Ջանես Նազարյանը կպայքարի ոսկե մեդալի համար (տեսանյութ)

Բաքվում ընթացող Մ-17 տարեկանների աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Հայաստանը եզրափակչի մասնակից ունի։ 

 

Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, 71 կգ քաշային Ջանես Նազարյանը կիսաեզրափակչում 8-0 հաշվով հաղթել է բուլղարացի մրցակցին ու վաղը կգոտեմարտի ոսկե մեդալի համար։ 

 

Ջանեսն անցկացրած 5 գոտեմարտում հաղթել է ընդհանուր 34-0 հաշվով:

Leave a comment