«Chevrolet»-ն ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է

Բաժանորդագրվել

Ավտոմեքենան գետից դուրս է բերվել հատուկ տեխնիկայի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Կապանի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի դիմաց «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա է ընկել Ողջի գետը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել հուլիս 28-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել գետում։ Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն»,– ասված է հաղորդագրությունում։

Ավտոմեքենան գետից դուրս է բերվել հատուկ տեխնիկայի միջոցով։

Leave a comment