Իրանը հայտարարել է, որ կարգելի Հորմուզի նեղուցով անցնել այն երկրների նավերին, որոնք կաջակցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ առանց Թեհրանի համաձայնության օգտագործել Իրանի սառեցված ակտիվները։
Այս մասին տեսաուղերձով հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։
Հուլիսի 27-ին Թրամփը կրկին հայտարարել էր, որ Արևմուտքում սառեցված իրանական ակտիվները պետք է օգտագործվեն՝ փոխհատուցելու այն վնասը, որը, նրա պնդմամբ, Իրանը հասցրել է Հորմուզի նեղուցում նավարկությանը։
Զոլֆաղարին զգուշացրել է, որ եթե որևէ պետություն կամ ընկերություն աջակցի այդ նախաձեռնությանը և օգտվի Իրանի արգելափակված ակտիվներից, ապա Իսլամական Հանրապետության զինված ուժերը թույլ չեն տա այդ երկրների նավերին անցնել Հորմուզի նեղուցով։