Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ


Որսաշրջանի ընթացքում ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ՝ որսի սահմանված կարգի և օրենսդրական պահանջների պահպանությունն ապահովելու նպատակով։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը:


 


Ծառայությունը որսորդներին հորդորում է պահպանել սահմանված կանոնները, որսն իրականացնել թույլատրելի ժամկետներում, վայրերում և չափաքանակների շրջանակում՝ դրսևորելով պատասխանատու և իրավագիտակից վարքագիծ։


 

Հիշեցնենք, որ 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանը մեկնարկել է օգոստոսի 29-ին։


 


Որսի կենդանիների ցանկը, թույլատրելի չափաքանակներն ու որսի ժամկետները սահմանված են Շրջակա միջավայրի նախարարի համապատասխան հրամանով։

Դիտումների քանակ4

Leave a comment