Իրանը սպառնում է փակել Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից փոխհատուցում ստացող ընկերությունների համար

Իրանի ԶՈւ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա Հորմուզի նեղուցով անցնել այն երկրների և ընկերությունների նավերին, որոնք կհամաձայնեն փոխհատուցումներ ստանալ Իրանի սառեցված ակտիվների հաշվին։

Հայտարարությունը հնչել է այն տեղեկությունների ֆոնին, որ ԱՄՆ-ը մտադիր է օգտագործել այդ միջոցները՝ հակամարտության ընթացքում տուժած նավերին պատճառված վնասը փոխհատուցելու համար։

Թեհրանում նման քայլերը որակել են անօրինական և զգուշացրել, որ Իրանի զինված ուժերը կխոչընդոտեն Հորմուզի նեղուցով այն երկրների և ընկերությունների նավերի անցումը, որոնք կօգտվեն առաջարկվող փոխհատուցման մեխանիզմից։

Իրանական կողմը նաև հայտարարել է, որ հնարավոր հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է ԱՄՆ վարչակազմը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment