Մետրոյի շաբաթը թվերով՝
Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
Շաբաթվա ուղևորահոսք․
Հուլիսի 20-ից հուլիսի 26-ը մետրոպոլիտենը սպասարկել է 506 հազար 266 ուղևոր։
Շարժակազմերի տվյալներ․
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝
585՝ երեքվագոնանի,
1311՝ երկուվագոնանի,
1024՝ մեկվագոնանի։
Կատարողականը՝ 100 %
Մաղթում ենք արագ, հարմարավետ և անխափան երթևեկություն։
Բոլորին՝ արդյունավետ և հագեցած աշխատանքային շաբաթ։
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս են եկել մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը և հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել նորարար վճարման մի քանի տարբերակով.
Տրանսպորտային քարտ,
Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից),
Telcell Wallet բջջային հավելված,
Կարող եք նաև Telcell տերմինալից գնել էլեկտրոնային QR ուղետոմս, որը կփոխանցվի Ձեր Telcell Wallet-ին։
Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝
Մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից,
Telcell սպասարկման կետերից,
Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում,
Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում: