Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը


Հուլիսի 21-29-ը Ղազախստանում անցկացվում է Oskemen Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը:


 


Մրցաշարի Masters խմբում 6 խաղափուլից հետո Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը ունի 4 միավոր և կիսում է 6-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:


 


Նույն խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Միքայել Մանվելյանը ունի 3 միավոր:


 


Մրցաշարի «pen խմբում հանդես է գալիս Սեդրակ Մաթևոսյանը, ով ունի 4 միավոր:

Leave a comment