Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ժամանել է Պոդգորիցա, որտեղ կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումը (տեսանյութ), հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Չեռնոգորիա – Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 5-ին Պոդգորիցայում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Ազգերի լիգայի նախորդ երեք տուրերում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթել է Լատվիային (2:0) ու պարտվել Չեռնոգորիային (2:3) և Կիպրոսին (0:3): Երրորդ տուրից հետո խմբի առաջատար Չեռնոգորիան ունի 9 միավոր, Կիպրոսը՝ 4, Հայաստանը` 3, իսկ Լատվիան` 1: