Քաղաքականություն
25.07.2026 | 15:06
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են բանակցությունները, սակայն, իր գնահատմամբ, Իրանը դեռ պատրաստ չէ վերջնական համաձայնագրի կնքմանը, թեև ավելի լուրջ մոտեցում է ցուցաբերում, քան նախկինում․ գրում է reuters-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է բանակցությունները Իրանի հետ՝ երկու երկրների միջև հակամարտության կարգավորմանն ուղղված հնարավոր համաձայնագրի շուրջ։
«Մենք խոսում ենք նրանց հետ։ Կարծում եմ՝ նրանք լուրջ են տրամադրված։ Կարծում եմ՝ այժմ նրանք շատ ավելի լուրջ են, քան երբևէ եղել են։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ կհասնենք համաձայնության։ Կտեսնենք, թե ինչ կլինի»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, սակայն, իր կարծիքով, դեռ պատրաստ չէ դրան։ Թրամփը, միաժամանակ, խուսափել է կանխատեսել, թե արդյոք բանակցությունները կհանգեցնեն վերջնական արդյունքի՝ ընդգծելով, որ գործընթացը շարունակվում է։