https://arm.sputniknews.ru/20260721/jraji-kvomiten-qnnarkum-e-ankakh-tekhnikakan-audit-anckacnel-vevolia-jur-pby-um-104862758.html
Ջրայի կոմիտեն քննարկում է անկախ տեխնիկական աուդիտ անցկացնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում
Ջրայի կոմիտեն քննարկում է անկախ տեխնիկական աուդիտ անցկացնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում
Sputnik Արմենիա
Նախատեսվում է իրականացնել բաժանորդների գոհունակության պատահական ընտրանքով հարցումներ, որոնց արդյունքները կներառվեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գործունեության գնահատման… 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T12:02+0400
2026-07-21T12:02+0400
2026-07-21T12:02+0400
«վեոլիա ջուր» ընկերություն
ջրային կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104856340_0:116:1233:810_1920x0_80_0_0_2c7fe2353117be7c4dea5376b941249f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Այսօր Ջրային կոմիտեում քննարկվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում տեխնիկական աուդիտ անցկացնելը` 2022–2031 թվականների կատարողական ցուցանիշների և ծառայությունների որակի գնահատման համար, հայտնում են կոմիտեից։ Քննարկումը վարել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։Շեշտվում է, որ գնահատման հիմնական կատարողական ցուցանիշներն են լինելու` մատակարարվող ջրի որակը, ջրամատակարարման շարունակականությունը, չհաշվառվող ջրի մակարդակը, բաժանորդների գոհունակության մակարդակը։ Նախատեսվում է իրականացնել բաժանորդների գոհունակության պատահական ընտրանքով հարցումներ, որոնց արդյունքները կներառվեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գործունեության գնահատման հիմնական ցուցանիշների շարքում։Վարձակալության պայմանագրով սահմանված կատարողական ցուցանիշների չապահովման դեպքում անկախ տեխնիկական աուդիտի արդյունքները հիմք են հանդիսանալու պայմանագրով նախատեսված տույժերի և պատասխանատվության այլ միջոցների կիրառման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104856340_0:0:1233:925_1920x0_80_0_0_caa85e9cb5419b97c537c0de8565b579.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«վեոլիա ջուր» ընկերություն, ջրային կոմիտե
«վեոլիա ջուր» ընկերություն, ջրային կոմիտե
Բաժանորդագրվել
Նախատեսվում է իրականացնել բաժանորդների գոհունակության պատահական ընտրանքով հարցումներ, որոնց արդյունքները կներառվեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գործունեության գնահատման հիմնական ցուցանիշների շարքում։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Այսօր Ջրային կոմիտեում քննարկվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում տեխնիկական աուդիտ անցկացնելը` 2022–2031 թվականների կատարողական ցուցանիշների և ծառայությունների որակի գնահատման համար, հայտնում են
կոմիտեից։
Քննարկումը վարել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
«Անկախ տեխնիկական աուդիտի միջոցով հնարավոր կլինի առավել համապարփակ գնահատել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը և դրանց համապատասխանությունը սահմանված կատարողական ցուցանիշներին»,–ընդգծված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ գնահատման հիմնական կատարողական ցուցանիշներն են լինելու` մատակարարվող ջրի որակը, ջրամատակարարման շարունակականությունը, չհաշվառվող ջրի մակարդակը, բաժանորդների գոհունակության մակարդակը։
Նախատեսվում է իրականացնել բաժանորդների գոհունակության պատահական ընտրանքով հարցումներ, որոնց արդյունքները կներառվեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գործունեության գնահատման հիմնական ցուցանիշների շարքում։
Վարձակալության պայմանագրով սահմանված կատարողական ցուցանիշների չապահովման դեպքում անկախ տեխնիկական աուդիտի արդյունքները հիմք են հանդիսանալու պայմանագրով նախատեսված տույժերի և պատասխանատվության այլ միջոցների կիրառման համար։