Պատճառը վթարն է եղել. նոր մանրամասներ ու տեսանյութ Երևանի Վաղարշյան փողոցի կրակոցներից

https://arm.sputniknews.ru/20260715/pattshary-vtarn-e-eghel-nvor-manramasner-u-tesanjut-erevani-vagharshjan-pvoghvoci-krakvocneric-104661246.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Կադրեր Վաղարշյան փողոցում հնչած կրակոցներից, վրաերթից և դաժան ծեծից

Sputnik Արմենիա

Կադրեր Վաղարշյան փողոցում հնչած կրակոցներից, վրաերթից և դաժան ծեծից

2026-07-15T17:49+0400

true

PT5M03S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104653879_160:0:972:609_1920x0_80_0_0_df5577a7e8225ff0051539da4d505ab1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վրաերթ, ավտովթար, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, ծեծկռտուք, կրակոց, տեսանյութեր, տեսանյութ, видео

վրաերթ, ավտովթար, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, ծեծկռտուք, կրակոց, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Վիճաբանությունից հետո կրակոցներ են հնչել, այնուհետև կրակողին մեքենայի տակ են գցել և ծեծել։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում հնչած կրակոցների դեպքի առթիվ ձերբակալված անձը կրակոց արձակողը չէ։ Այս մասին գրում է Armlur.am–ը` հղում անելով իր աղբյուրներին։ Կայքի փոխանցմամբ` կալանքի են տարել միջադեպի մեկ այլ մասնակցի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Վաղարշյան 24/6 շենքի բակում հնչած կրակոցների դեպքի առթիվ 1 անձ ձերբակալվել է։

Անդրադառնալով միջադեպի պատճառներին` կայքը գրում է, որ բակային հատվածում մեքենաներ են վթարվել, և վարորդները դուրս են եկել ու սկսել են միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել։

«Սկսել են ճիշտ ու սխալի հարց բարձրացնել, հնչել են հայհոյանքներ, որից հետո բանը հասել է փայտով, քարով միմյանց հարվածելուն ու կրակոցներ արձակելուն»,– գրում է կայքը:

Համացանցում դեպքի հետ կապված նոր տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ մի խումբ տղամադիկ վիճում են, մի տղամարդ կրակում է, այնուհետև կրակողին գցում են մեքենայի տակ ու ծեծում։

Նշենք, որ կրակոցները հնչել են հուլիսի 12-ին: Բակում 3 մեքենայի բախում է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ միջադեպից հետո դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, պարկուճներ, գնդակներ, կացնի կոթ: Ըստ լրատվամիջոցների՝ կրակոցների հետևանքով 2 վիրավոր կա: Միջադեպի հետևանքով երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մեկը հոսպիտալացվել է։

Leave a comment