Իրանի ափերի մոտ խորտակվում է թուրքական բեռնանավը

Սենթ Քիթս և Նևիսի դրոշի ներքո շահագործվող, թուրքական Lora Shipping ընկերությանը պատկանող LUNI չոր բեռնանավը մասնակիորեն խորտակվել է Իրանի Բենդեր Աբբաս նավահանգստի մերձակայքում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ նավը ստացել է ջրանցք, ինչից հետո կոտրվել է երկու մասի և սկսել խորտակվել։

Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տարածվող վարկածներից մեկի համաձայն՝ բեռնանավը բախվել է մեկ այլ նավի, իսկ մեկ այլ վարկածի համաձայն՝ այն պայթել է ծովում լողացող ականի վրա։

Դեպքի վերաբերյալ պաշտոնական հետաքննություն է ընթանում, իսկ միջադեպի հանգամանքներն ու պատճառները շարունակում են ճշտվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment