Իրանի վրա հերթական հարձակումների զոհ է դարձել առնվազն 2 մարդ

Քաղաքականություն

13.07.2026 | 17:11

Իրանի վրա հարձակումները շարունակվել են մինչև երկուշաբթի կեսօրից հետո, հաղորդում են երկրի պետական ​​լրատվամիջոցները։ Մինչ այդ, անցյալ շաբաթավերջին ԱՄՆ-ը ռմբակոծել էր իրանական հարյուրավոր թիրախներ, գրում է CNN-ը։

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադան քաղաքում երեք տեղանքի հարված է հասցվել տեղական ժամանակով 13:45-ի սահմաններումմ հաղորդել է կիսապաշտոնական Tasnim գործակալությունը՝ հղում անելով Խուզեստան նահանգի փոխնահանգապետին: Առնվազն 2 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել:

Mehr գործակալության հաղորդմամբ՝ պայթյուններ են լսվել նաև հարավային Իրանում՝ Բանդար Աբբաս քաղաքի և Քեշմ կղզու մոտակայքում։

CNN-ը մեկնաբանություն ստանալու համար կապ է հաստատել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության և պաշտպանության նախարարի գրասենյակի հետ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment