Աբովյանի քննչականի մոտ արդյունքի չհասնելով՝ «Մուլտի Սթոունի» աշխատողները գնում են Երևան-Սևան ճանապարհը փակելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Մուլտի Սթոուն» քարամշակման գործարանի բողոքող աշխատակիցները դիմում են ծայրահեղ քայլերի։ Այն բանից հետո, երբ հուլիսի 13-ին Աբովյանի քննչական բաժնի շենքի մոտ նրանց անցկացրած ակցիան արդյունք չի տվել, և հավաքվածներին այդպես էլ որևէ պաշտոնյա չի մոտեցել, բանվորները որոշում են կայացրել փակել Երևան–Սևան ավտոմայրուղին և այս պահին շարժվում են դեպի մայրուղի:

Քաղաքացիները նախևառաջ պահանջում են անհապաղ ապակնքել ձեռնարկությունը և դադարեցնել հարկադիր պարապուրդը, քանի որ ստեղծված իրավիճակի հետևանքով հազարավոր ընտանիքներ մնացել են առանց գոյության միջոցների:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում և առանձնատանը մասշտաբային խուզարկությունները սկսվել են հուլիսի 6-ին, ինչից հետո նա ձերբակալվել ու կալանավորվել է։ Գործը վերաբերում է 2022-2024 թվականներին կատարված խարդախություններին և փողերի լվացմանը։ Հուլիսի 9-ին Փաշինյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտը» կանցնի պետական սեփականության, իսկ կնքված օբյեկտներում կնշանակվեն ժամանակավոր կառավարիչներ։

News.am

Leave a comment