«Ազրայելն արդար է»․ Բաղային՝ սենատոր Լինդսի Գրեհեմի մահվան մասին

«Մարդը, որի ողջ կյանքի ժառանգությունը չարությունն ու ագրեսիայի աջակցությունն էին, մարդկանց հիշողության մեջ միայն մութ հետք կթողնի»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով սենատոր Լինդսի Գրեհեմի մահվանը։

«Ազրայելն [Մահվան հրեշտակը հրեական և իսլամական ավանդույթներում] արդար է»,- նշել է Բաղային։

 

Ըստ նրա՝ Գրեհեմի մահը չի տխրեցնի որևէ ազատ մարդու սիրտը։ «Այս տաքարյուն և սուր լեզվով սենատորի մահը, անշուշտ, չի տխրեցնի որևէ ազատ մարդու սիրտը»,- նշել է նա։

Leave a comment