https://arm.sputniknews.ru/20260923/2025-tvakanin-arcakhcineri-gujqajin-iravunqi-657-dimum-e-nerkajacvel-mied-ghazarjan-107206636.html
2025 թվականին արցախցիների գույքային իրավունքի 657 դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Ղազարյան
2025 թվականին արցախցիների գույքային իրավունքի 657 դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Ղազարյան
Sputnik Արմենիա
Փաստաբանը համոզված է, որ արցախցիներն իրենց գույքի դիմաց վաղ թե ուշ փոխհատուցում են ստանալու։ 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T17:11+0400
2026-09-23T17:11+0400
2026-09-23T17:12+0400
հայաստան
արցախ
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
փոխհատուցում
https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_0:160:3077:1890_1920x0_80_0_0_76b35f96a1505af51550e9d9ced07f6f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի գրասենյակը միայն 2025 թվականի ընթացքում արցախցիների գույքային իրավունքի 657 դիմում է ներկայացրել ՄԻԵԴ։ Նա այդ մասին ասաց ՀՀ ԱԺ–ում «Արցախահայերի սոցիալ–տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով ընդլայնված քննարկման ժամանակ։Ղազարյանը տեղեկացրեց, որ ամեն օր իրենք հանդիպում են 5–6 արցախցի ընտանիքի հետ, վերցնում նրանցից ապացույցներ և ուղարկում ՄԻԵԴ։«Մարդիկ իսկապես ուզում են տեր կանգնել իրենց իրավունքին»,– ընդգծեց փաստաբանը։Նա նշեց, որ հարցազրույցների ժամանակ արցախցիներն իրենց պատմությունները գրում են ձեռագիր, քանի որ դա շատ կարևոր ապացույց է, և ՄԻԵԴ–ը չափազանց արժևորում է, երբ մարդու ձեռքով են գրված պատմությունները, այլ ոչ թե իրավական տերմիններով։«Խաղաղության պայմանագրի նախագծում իրավական պաշտպանվածության մեխանիզմ չկա. հիմնվելով համեմատական իրավունքի վրա` քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի առաջարկում իրավական պաշտպանության մեխանիզմ, միջազգային տրիբունալներն իրենց դռները բաց են պահելու։ Սա շատ կարևոր է և՛ արցախցիների գույքային իրավունքների, և՛ ՀՀ–ի համար` մեկ–երկու տասնամյակ հետո քաղաքական նկատառումներով»,– ընդգծեց փաստաբանը։Նա հիշեցրեց, որ վերադարձի իրավունքը երաշխավորված է միջազգային իրավունքում, հատկապես երբ անձինք դուրս են եկել զինված հակամարտության հետևանքով։«Այդ վերադարձը պետք է լինի անվտանգ, արժանապատիվ, որի համար պետք է համապատասխան համակարգեր ստեղծվեն»,– նշեց փաստաբանը։Ղազարյանը համոզված է, որ արցախցիները վաղ թե ուշ ստանալու են ռեպարացիա` փոխհատուցում իրենց գույքի դիմաց` թեկուզ 10 կամ 20 տարի անց, և այդ մասին են վկայում միջազգային իրավունքում առկա բազմաթիվ օրինակները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_172:0:2903:2048_1920x0_80_0_0_2d5e51de1208a1330ed68f474dd8122f.jpg.webp
հայաստան, արցախ, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), փոխհատուցում
հայաստան, արցախ, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), փոխհատուցում
Փաստաբանը համոզված է, որ արցախցիներն իրենց գույքի դիմաց վաղ թե ուշ փոխհատուցում են ստանալու։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի գրասենյակը միայն 2025 թվականի ընթացքում արցախցիների գույքային իրավունքի 657 դիմում է ներկայացրել ՄԻԵԴ։ Նա այդ մասին ասաց ՀՀ ԱԺ–ում «Արցախահայերի սոցիալ–տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով ընդլայնված քննարկման ժամանակ։
Ղազարյանը տեղեկացրեց, որ ամեն օր իրենք հանդիպում են 5–6 արցախցի ընտանիքի հետ, վերցնում նրանցից ապացույցներ և ուղարկում ՄԻԵԴ։
«Մարդիկ իսկապես ուզում են տեր կանգնել իրենց իրավունքին»,– ընդգծեց փաստաբանը։
Նա նշեց, որ հարցազրույցների ժամանակ արցախցիներն իրենց պատմությունները գրում են ձեռագիր, քանի որ դա շատ կարևոր ապացույց է, և ՄԻԵԴ–ը չափազանց արժևորում է, երբ մարդու ձեռքով են գրված պատմությունները, այլ ոչ թե իրավական տերմիններով։
«Խաղաղության պայմանագրի նախագծում իրավական պաշտպանվածության մեխանիզմ չկա. հիմնվելով համեմատական իրավունքի վրա` քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի առաջարկում իրավական պաշտպանության մեխանիզմ, միջազգային տրիբունալներն իրենց դռները բաց են պահելու։ Սա շատ կարևոր է և՛ արցախցիների գույքային իրավունքների, և՛ ՀՀ–ի համար` մեկ–երկու տասնամյակ հետո քաղաքական նկատառումներով»,– ընդգծեց փաստաբանը։
Նա հիշեցրեց, որ վերադարձի իրավունքը երաշխավորված է միջազգային իրավունքում, հատկապես երբ անձինք դուրս են եկել զինված հակամարտության հետևանքով։
«Այդ վերադարձը պետք է լինի անվտանգ, արժանապատիվ, որի համար պետք է համապատասխան համակարգեր ստեղծվեն»,– նշեց փաստաբանը։
Ղազարյանը համոզված է, որ արցախցիները վաղ թե ուշ ստանալու են ռեպարացիա` փոխհատուցում իրենց գույքի դիմաց` թեկուզ 10 կամ 20 տարի անց, և այդ մասին են վկայում միջազգային իրավունքում առկա բազմաթիվ օրինակները։