Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 11-ին՝ ժամը 20։11-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Mazda և Opel մակնիշների ավտոմեքենաները։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 անձ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։