Երկու օրերի ընթացքում հեծանվորդները անցել են շուրջ 215.2 կմ ճանապարհահատված


Կառավարության լրատվական վարչությունից հայտնում են, որ «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է: Երկրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակից հեծանվորդների հետ անցել է 77.2 կմ:  


Երկու օրերի ընթացքում հեծանվորդները, ընդհանուր առմամբ, անցել են շուրջ 215.2 կմ ճանապարհահատված՝ Սևանի շուրջ։


«Արշավի բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր»,- նշված է հաղորդագրությունում։


 

Դիտումների քանակ12

Leave a comment