Երուսաղեմում Հայոց պատրիարքարանի ուղղությամբ թքելու համար ձերբակալվել է 4 մարդ

Բաժանորդագրվել

Ձերբակալվածները հարցաքննվել են, ապա ազատ են արձակվել։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Չորս մարդ է ձերբակալել Երուսաղեմում` Հին քաղաքում գտնվող Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է Jerusalempost-ը։

Ոստիկանության տվյալներով, չորս կասկածյալները ձերբակալվել են տեղում այն բանից հետո, երբ թքել են Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ։

«Բոլոր ձերբակալվածները հարցաքննվել են, ապա ազատ են արձակվել սահմանափակումներով։ Նրանց վերագրվում են գործողություններ, որոնք կարող էին սպառնալիք ներկայացնել հանրային անվտանգությանը»,– ասված է կայքում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին 6 տղամարդ էր ձերբակալվել նույն Սուրբ Հակոբ վանքի վրա հարձակում գործելու կասկածանքով։ Ձերբակալվածները հրեաներ էին, որոնցից 5-ը՝ անչափահաս։ Նրանք թակել են վանքի դուռը, թքել, վիրավորանքներ հնչեցրել։

Leave a comment