Իրաքի շիա զինված խմբավորումները հայտարարել են, որ չեն պատրաստվում վայր դնել զենքը

Իրաքում գործող իրանամետ շիա զինված խմբավորումների կոալիցիան՝ «Իսլամական դիմադրությունը Իրաքում», պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ընդգծել է, որ չի պատրաստվում զինաթափվել։

Հայտարարության համաձայն՝ կոալիցիան մտադիր է շարունակել ամրապնդել և ընդլայնել իր ռազմական կարողությունները՝ հակազդելու, իրենց բնորոշմամբ, «աճող իսրայելա-ամերիկյան սպառնալիքներին»։

Խմբավորումը հայտարարել է, որ իր առջև տեսնում է միայն երկու ելք՝ «հաղթանակ Աստծո կամքով կամ նահատակություն Աստծո ճանապարհին»՝ ընդգծելով, որ այլ տարբերակ չի դիտարկում։

Հայտարարության վերջում նշվում է, որ կոալիցիայի զինանոցը «երբեք չի հանձնվի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment