Իրաքում գործող իրանամետ շիա զինված խմբավորումների կոալիցիան՝ «Իսլամական դիմադրությունը Իրաքում», պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ընդգծել է, որ չի պատրաստվում զինաթափվել։
Հայտարարության համաձայն՝ կոալիցիան մտադիր է շարունակել ամրապնդել և ընդլայնել իր ռազմական կարողությունները՝ հակազդելու, իրենց բնորոշմամբ, «աճող իսրայելա-ամերիկյան սպառնալիքներին»։
Խմբավորումը հայտարարել է, որ իր առջև տեսնում է միայն երկու ելք՝ «հաղթանակ Աստծո կամքով կամ նահատակություն Աստծո ճանապարհին»՝ ընդգծելով, որ այլ տարբերակ չի դիտարկում։
Հայտարարության վերջում նշվում է, որ կոալիցիայի զինանոցը «երբեք չի հանձնվի»։