https://arm.sputniknews.ru/20260905/es-ajs-orern-el-kvorsvats-chem-hamarum-tsarukjany-ugherdz-e-hghel-qkhic-106502983.html
Ես այս օրերն էլ կորսված չեմ համարում. Ծառուկյանը ուղերձ է հղել ՔԿՀ–ից
Ես այս օրերն էլ կորսված չեմ համարում. Ծառուկյանը ուղերձ է հղել ՔԿՀ–ից
Sputnik Արմենիա
ԲՀԿ առաջնորդը վստահ է, որ գալու է ժամանակը, երբ կկարողանա շարունակել կառուցել, նոր գաղափարներ կյանքի կոչել, պատասխանել օգնության դիմումներին և այլն։ 05.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-05T17:24+0400
2026-09-05T17:24+0400
2026-09-05T18:30+0400
գագիկ ծառուկյան
ուղերձ
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
կալանք
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104858970_0:83:1600:983_1920x0_80_0_0_21878f098d090654764482c6b9bb504f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը սպասելի էր. որովհետև այլ դատարանից այլ ակնկալիք չուներ։ Այդ մասին նա այսօր նշել է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից հղած իր ուղերձում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարացրեց ևս 2 ամսով։Ծառուկյանը վստահ է, որ գալու է ժամանակը, երբ կկարողանա շարունակել կառուցել, նոր գաղափարներ կյանքի կոչել, պատասխանել օգնության դիմումներին և այլն։ «Ես այս օրերն էլ կորսված չեմ համարում, այս ընթացքում ես շատ եմ մտածել, շատերին եմ ճանաչել, գուցե ավելի լավ, քան դրսում եղած ժամանակ։ Երևի ճիշտ են ասում, որ պետք է Աստծուն շնորհակալ լինել ուղարկված փորձության համար»,– գրել է ԲՀԿ առաջնորդը։ Վերջում նա շնորհակալություն է հայտնել հասարակական գործիչներին, քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին, իր թիմակիցներին, անծանոթ մարդկանց, որոնք այս օրերին դատարանի առաջ էին։ «Ոչինչ չի մոռացվում»,– եզրափակել է իր խոսքը Ծառուկյանը։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104858970_90:0:1511:1066_1920x0_80_0_0_e065665100b3cacc186473dc6a576dd6.jpg.webp
գագիկ ծառուկյան, ուղերձ, քրեակատարողական հիմնարկ (քկհ), կալանք, երևան
գագիկ ծառուկյան, ուղերձ, քրեակատարողական հիմնարկ (քկհ), կալանք, երևան
ԲՀԿ առաջնորդը վստահ է, որ գալու է ժամանակը, երբ կկարողանա շարունակել կառուցել, նոր գաղափարներ կյանքի կոչել, պատասխանել օգնության դիմումներին և այլն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարացրեց ևս 2 ամսով։
«Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է։ Ի՞նչ ասել է ազատություն իմ դեպքում։ Ազատությունը ինձ համար ընտանիքիս հետ շփումն է, ընկերներիս, թիմակիցներիս հետ շփումն է, ամեն առավոտ շինհրապարակ գնալն է, մարդկանց հետ խոսելը, ինչ-որ մեկին օգտակար լինելը։ Իսկ երեկոյան միշտ տարբեր ոլորտների հեղինակավոր մարդկանց հետ մի բաժակ կոնյակի շուրջ մեր երկրի խնդիրների ու հետաքրքիր թեմաների շուրջ զրուցելն է։ Հիմա ես այդ հնարավորություններից զրկված եմ»,– գրել է նա։
Ծառուկյանը վստահ է, որ գալու է ժամանակը, երբ կկարողանա շարունակել կառուցել, նոր գաղափարներ կյանքի կոչել, պատասխանել օգնության դիմումներին և այլն։
«Ես այս օրերն էլ կորսված չեմ համարում, այս ընթացքում ես շատ եմ մտածել, շատերին եմ ճանաչել, գուցե ավելի լավ, քան դրսում եղած ժամանակ։ Երևի ճիշտ են ասում, որ պետք է Աստծուն շնորհակալ լինել ուղարկված փորձության համար»,– գրել է ԲՀԿ առաջնորդը։
Վերջում նա շնորհակալություն է հայտնել հասարակական գործիչներին, քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին, իր թիմակիցներին, անծանոթ մարդկանց, որոնք այս օրերին դատարանի առաջ էին։
«Ոչինչ չի մոռացվում»,– եզրափակել է իր խոսքը Ծառուկյանը։