Ստամբուլի հայկական գերեզմանատան դամբարանները վնասելու մեջ կասկածվողը ձերբակալվել է

Քաղաքականություն

10.07.2026 | 16:46

Ստամբուլի Սկյուտար թաղամասի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու գերեզմանատանը դամբարանները վնասելու մեջ կասկածվող Մ.Կ.-ն ձերբակալվել է, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հուլիսի 8-ին վանդալիզմի մասին հաղորդումից հետո Ստամբուլի Անատոլիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։ Արդյունքում կասկածյալը նույնականացվել է որպես Մ.Կ.: Նա ձերբակալվել է երեկ:

Ոստիկանության բաժանմունքում սահմանված ընթացակարգերից հետո նա ուղարկվել է հերթապահ դատարան․ կքննվի նրա կալանքի հարցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment