ՔՊ–ական Դավիթ Առուշանյանն էլ չի վերցնի պատգամավորական մանդատը

Բաժանորդագրվել

Առուշանյանը նման որոշում է կայացրել, քանի որ «իր համար պետական ծառայությունը պատասխանատվություն է մարդկանց հանդեպ»։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Առուշանյանն էլ է հրաժարվել ԱԺ պատգամավորի իր մանդատից։ Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 9-ին մանդատը չվերցնելու մասին հայտարարել է ՔՊ նախընտրական ցուցակում 50-րդ համարով ընտրություններին մասնակցած Վաղարշակ Հակոբյանը, ինչպես նաև 61-րդ համարով մասնակցած Տավրոս Սափեյանը։

Նշենք, որ Դավիթ Առուշանյանը կուսակցության ընտրական ցուցակով 67-րդ համարն էր։

«Հրաժարվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Շիրակի մարզպետ։ Ինձ համար պետական ծառայությունը պատասխանատվություն է մարդկանց հանդեպ։ Այդ պատասխանատվությամբ էլ շարունակելու եմ առավել մեծ հաստատակամությամբ, հետևողականությամբ և վճռականությամբ աշխատել՝ հանուն Շիրակի զարգացման, նոր ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման և մեր մարզի ու սիրելի Գյումրու առաջընթացի»,– հայտնել է Առուշանյանը։

Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ըստ ԿԸՀ-ի որոշման՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։

Leave a comment